«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ձեզ արդեն կերակրում են ոչ թե աջակցության խոստումներով, այլ՝ սխալ թարգմանություններով

Ձեզ արդեն կերակրում են ոչ թե աջակցության խոստումներով, այլ՝ սխալ թարգմանություններով
10.02.2026 | 13:12

Շատ կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ գեոքաղաքական առումով Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում նա իջևանել է մինչ կհասնի Բաքու: Վենսի ԱՄՆ նախագահի հավակնությունների կոնտեքստում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրքը ևս քաղաքական, ավելի ճիշտ, էլեկտորալ գրագետ հաշվարկ է՝ ի պատիվ ամերիկյան կողմի և ի պատիվ Վենսի ադմինիստրացիայի: Հավակնությունների և ընտրությունների ժամանակ պետք է հաշվառել ամեն բան՝ քաղաքականությունը իր կանոններն ունի:

Այս ընթացքում ամեն բան արվեց, որ Վենսի իջևանումից քամվի իշխանական մաքսիմալ նախընտրական դիվիդենտ: Նույնիսկ գոյություն չունեցող հայտարարաություններ վերագրվեցին նրան: Իրականում երեկ Վենսը խոսել է տարածաշրջանի առևտրային և պայմանական տնտեսական պոտենցիալի մասին, կրկնում եմ՝ պոտենցիալի, հնարավորության, այլ ոչ թե Հայաստանի համար «միլիարդներ բերելու», լինի 5 մլրդ, թե 4 մլրդ:

5 մլրդ դոլարը ո՛չ օգնություն է, ո՛չ փոխանցում, ո՛չ պետական աջակցություն Հայաստանին։

Խոսքը վերաբերում է մինչև 5 մլրդ դոլարի ամերիկյան արտահանման հնարավորությանը (export), այսինքն՝

ԱՄՆ ընկերությունների կողմից վաճառվող տեխնոլոգիաներին և ապրանքներին՝ պայմանագրային և վճարովի հիմքով։

4 մլրդ դոլար:

Սա ևս փող չէ, որը տրվում է Հայաստանին։ Խոսքը վերաբերում է վառելիքի և սպասարկման երկարաժամկետ պայմանագրերի հնարավոր արժեքին (fuel & service contracts)՝ եթե ծրագրերը կյանքի կոչվեն։

2021 թ. հուլիսին ԵՄ-ը հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին։ Հետագայում Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ աջակցության չափը կարող է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար: Միշելին ավելի լայն էին ժպտում: Որտե՞ղ է Միշելը, ու՞ր են միլիարդները: Ձեզ արդեն կերակրում են ոչ թե աջակցության խոստումներով, այլ սխալ թարգմանություններով, այո, ա՛յ էդքան էժան:

P.S. Իրական փողը այն տասը հազար դրամ թոշակն էր, որը թոշակառուին չի հասնի, որովհետև, դե, թոշակառուն չգիտի՝ ինչպես ծախսել հավելյալ տասը հազար դրամը: Գետնի վրա՝ տասը հազար դրամի բացառում, իսկ օդերում՝ միլիարդների քամիներ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ